«Սպասում ենք բանակցությունների 3-րդ փուլի վերաբերյալ ուկրաինական կողմի պատասխանին»․ Ֆիդան
![]() Թուրքիան սպասում է ուկրաինական կողմի պատասխանին՝ Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների երրորդ փուլի ժամկետների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «ՌԴ-ն հայտնել է իր պատրաստակամությունը բանակցությունների երրորդ փուլի համար։ Հիմա մենք սպասում ենք ուկրաինական կողմի պատասխանին»,- ասել է Ֆիդանը՝ Բրազիլիայում BRICS-ի գագաթնաժողովի ավարտին։ Նրա խոսքով՝ Թուրքիան նույնպես պատրաստ է Ուկրաինայի կարգավորման հարցով առաջնորդների հանդիպմանը։ «Թուրքիայում առաջնորդների հանդիպում կազմակերպելու հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։ Ֆիդանը կարծում է, որ Ստամբուլում Ուկրաինայի հարցով ուղիղ բանակցությունների երկու փուլերը հաջող են եղել։ «Բանակցությունների նախորդ երկու փուլերը թույլ են տվել գերիների և զոհվածների մարմինների ռեկորդային թվով փոխանակում»,- նշել է նախարարը։ Նա հավելել է, որ, իր կարծիքով, կողմերը գոհ են բանակցային գործընթացի մարդասիրական կողմից։ «Հարցն այն է, թե ինչպե՞ս ապահովել մշտական կամ ժամանակավոր հրադադար։ Դա կարվի առաջնորդների մասնակցությամբ գագաթնաժողովո՞ւմ, թե՞ բանակցությունների ընթացքում։ Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Կողմերն ունեն տարբեր գաղափարներ»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
9116:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
10113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
11111:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
17302:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
12200:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
152Երեկ, 23:54
