«Կցանկանայի վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ցանկություն է հայտնել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները։ «Մենք վերացրեցինք Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ ուզում ենք նրանց հնարավորություն տալ, և ես շատ կցանկանայի պատեհ ժամանակին վերացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ նրանց հնարավորություն տալ վերականգնվելու, քանի որ կցանկանայի տեսնել Իրանի խաղաղ վերականգնումը։ Հուսով եմ՝ այլևս ստիպված չեմ լինի հարձակվել Իրանի վրա։ Դժվար է պատկերացնել, որ ես կցանկանամ դա անել։ Եվ դժվար է պատկերացնել, որ նրանք կցանկանային դա։ Իրանցիները ցանկանում են հանդիպում ունենալ, նրանք ցանկանում են կարգավորել իրավիճակը, և այդ հանդիպումը շատ շուտով կկայանա»,- ասել է Թրամփը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտնել է հաջորդ շաբաթ Իրանի հետ հավանական հանդիպման մասին։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
