Ամիրբեկովը՝ Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրման «խոչընդոտների» մասին
![]() Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտվել են։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Մեքսիկայի Mundo Internacional ամսագրին տված հարցազրույցում։ Մեկնաբանելով Հայաստանի հետ խաղաղության գործընթացը՝ Էլչին Ամիրբեկովը շեշտել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում գրեթե 30 տարի տևած հակամարտությունից հետո պատմական հնարավորություն է ստեղծվել կայուն և անշրջելի խաղաղության հասնելու համար։ Միևնույն ժամանակ, նա նաև նշել է համաձայնագրի ստորագրման ճանապարհին մնացած խոչընդոտները։ Դրանց թվում են Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է ապագա խաղաղության համաձայնագրի բովանդակությանը, ինչպես նաև այնպիսի կառույցների վերջնական վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը։
|

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
