Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 174 չվերթ

1109
Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 23:52
«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 174 չվերթ

«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է 174 չվերթ, իր Telegram ալիքում հայտնել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն։
«Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ «Շերեմետևո»-ում չեղարկվել է 174 չվերթ՝ ժամանման և մեկնման համար, 47 չվերթ ուշացել է ավելի քան երկու ժամով»,- հայտնել է «Ռոսավիացիա»-ն։

Հաղորդվում է, որ Հուլիսի 5-ի առավոտյան Շերեմետևո օդանավակայանում օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով, ամբողջ օրվա ընթացքում տեղի են ունենում ավիափոխադրողների չվացուցակի փոփոխություններ։