«Իրանը չի դադարեցրել ուրանի հարստացումը». Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը շարունակում է հրաժարվել միջազգային տեսուչներին իր միջուկային օբյեկտներ մուտք գործելու հնարավորություն տրամադրելուց և չի դադարեցրել ուրանի հարստացումը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ չնայած համաձայնագրերի բացակայությանը, Թեհրանի վրա ճնշման քաղաքականությունն արդյունք է տվել. Իսլամական Հանրապետության միջուկային նկրտումները լրջորեն սահմանափակվել են։ Այնուամենայնիվ, Թրամփը չի բացառել, որ Իրանի իշխանությունները կարող են փորձել վերսկսել զարգացումները մեկ այլ վայրում՝ միջազգային հանրությունից գաղտնի։ «Կարծում եմ, որ նրանց ծրագիրը լուրջ վնաս է կրել, գուցե անդառնալի։ Բայց նրանք կարող են ամեն ինչ սկսել նորից՝ մեկ այլ վայրում։ Մենք դա հասկանում ենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել է, որ նախատեսում է Իրանի հարցը քննարկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հուլիսի 7-ին Վաշինգթոն կատարելիք նրա այցի ժամանակ։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
