«Թուրքիան աջակցում է ռուս-ադրբեջանական լարվածության կարգավորմանն ուղղված կառուցողական քայլերին». Էրդողան
![]() Թուրքիան հույս ունի, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարված իրավիճակը կկարգավորվի և այն չի վնասի երկու երկրների միջև հարաբերություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մեր գլխավոր ցանկությունն այն է, որ այս դժբախտ միջադեպերն անդառնալի վնաս չպատճառեն երկու երկրների միջև հարաբերություններին։ Տեղական անհամաձայնությունները կարող են լուծվել տվյալ իրավիճակի շրջանակներում, և դրա համար չափազանց կարևոր է հանգստություն պահպանել», - ընդգծել է նա։ Էրդողանի խոսքով՝ երկու երկրներն էլ «բավարար իմաստություն ունեն այս ճգնաժամը հաղթահարելու համար», Թուրքիան աջակցում է «կարգավորմանն ուղղված կառուցողական քայլերին», - նշել է նա։ «Կովկասն այլևս չի դիմանա նոր բախման», - կարծում է Թուրքիայի նախագահը։ Նա հավելել է, որ իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով «գործում է չափազանց զգույշ՝ չտրվելով սադրանքներին և չսադրելով հակամարտություն»։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրումը պայմանավորված էր հունիսի վերջին Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների ձերբակալությամբ, որին հետևել է Բաքվում «Sputnik Ադրբեջանի» մի քանի աշխատակիցների՝ ՌԴ քաղաքացիների ձերբակալությունը:
|

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
