Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

Էրդողանը սպասում է «Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող» համաձայնագրի ստորագրմանը

628
Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ., 00:38
Էրդողանը սպասում է «Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող» համաձայնագրի ստորագրմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան հետևում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ Էրդողանը սպասում է «Ադրբեջանի օրինական պահանջները բավարարող» համաձայնագրի ստորագրմանը։