Թուրքիայում հրդեհների պատճառով Իզմիրի օդանավակայանը փակ է
![]() Թուրքիայի Իզմիրի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները նահանգում շարունակվող անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին հաղորդում է «Միլլիեթ»-ը։ Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը հայտնել է, որ երեք շրջաններում բռնկվել են անտառային խոշոր հրդեհներ։ Մի քանի շրջանների բնակիչներ, որտեղ հրդեհը հասել է բնակելի թաղամասերին, տարհանվել են։ Հրդեհները մարելու համար ներգրավվել է 1100 հրշեջ, վեց ինքնաթիռ։ Ուժեղ քամու պատճառով, որի արագությունը տատանվում է ժամում 70-ից մինչև 117 կմ, ավիացիայի մեծ մասը չի կարող աշխատել։ Երկու օրվա ընթացքում Թուրքիայում գրանցվել է 150 անտառային հրդեհ, որոնցից 83-ը՝ շաբաթ օրը։ Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջը հայտարարել է երկրի նահանգներում անտառային հրդեհների պատճառ դառնալու կասկածանքով 17 անձի ձերբակալության մասին։ |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25
