Իսրայելն սպանել է իրանցի ևս մեկ միջուկային գիտնականի և նրա ընտանիքի 11 անդամի
![]() Իսրայելն սպանել է ևս մեկ իրանցի միջուկային գիտնականի՝ Իրանի հետ 12-օրյա պատերազմից հետո հայտարարված հրադադարի ուժի մեջ մտնելուց ընդամենը մի քանի ժամ առաջ։ Իրանական պետական հեռուստատեսությունը՝ Press TV-ն, հաղորդել է, որ Մոհամմադ Ռեզա Սեդիկի Սաբերը և նրա ընտանիքի 11 անդամները հունիսի 24-ի առավոտյան իսրայելական հրթիռով խոցվել են Կասպից ծովի հյուսիսային Աստանա Աշրաֆիե քաղաքում գտնվող իրենց տանը։ Նույն օրն իրանական աղբյուրները հայտնել են, որ Աստանա Աշրաֆիե քաղաքում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է 9 քաղաքացիական անձ, իսկ 33-ը՝ վիրավորվել։ Սակայն չի նշվել, թե ովքեր են զոհերը։ Սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարներում երևում են նույն բնակավայրում Իսրայելի ավիահարվածներից վնասված երկհարկանի մասնավոր տան ավերակները։ ![]() |

Ուկրաինան առաջին անգամ կիրառել է «թռչող մոդեմներ»՝ Ղրիմի կամրջին հարվածելու համար
6121:07
Գյումրիում 38-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը
11819:18
Ուկրաինան հարվածել է Իլսկիի և Աֆիպսկիի նավթավերամշակման գործարաններին
14018:37
Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
23213:25
Իրանի ԶՈՒ-ն հարվածել է Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային
28609:31
Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
284Երեկ, 22:25

