Պռոշյանցիները չեղարկել են ճանապարհ փակելը
![]() Պռոշյանի բնակիչները մի քանի անգամ փակել էին Աշտարակի մայրուղին՝ պահանջելով, որպեսզի թիվ 25 երթուղին սպասարկող ավտոբուսը շարունակի գործել։ Համաձայն նոր որոշման, այլ երթուղի է գործելու՝ ավելի թանկ ուղեվարձով և այն սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը։ Կառավարության տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներն արդյունք չեն տվել, բնակիչները խնդրել էին նաև, որպեսզի 25 համարի ավտոբուսը նախկին ՊՆ շենքի մոտ հասնելու փոխարեն մի քանի մետր բարձրանա դեպի իրենց բնակավայր։ «Մեզ խոստացել էին, որ եթե նույնիսկ պետք է 25 համարի ավտոբուսը ներքևում կանգնի, կապահովեն մինչև այդտեղ տանող ճանապարհի լուսավորությունը, մայթեր կկառուցվեն, սակայն ոչ մի քար չի դրվել, ոչինչ չի արվել։ Երեկ՝ հունիսի 1-ին, նույնիսկ 25 համարը նախկին ՊՆ շենքի մոտ չեկավ։ Համոզվում եմ, որ խոսակցությունները ճիշտ են, ուզում են ընդհանրապես հանել այդ երթուղին, այն պետք է գնա Դավիթաշեն»,- ասում է Պռոշյանի բնակչուհին։ Նա հայտնեց, որ այսօր նախատեսված է եղել կրկին փակել ճանապարհը, սակայն նախաձեռնության մասին իմացել և կանխել են, բնակիչներին հրավիրել են Ոստիկանություն՝ հանդիպում-քննարկման։ |

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
