Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Այսօր էլ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար»․ Տիգրան Աբրահամյան

219
Չորեքշաբթի, 28 մայիսի, 2025 թ., 11:42
«Այսօր էլ մարդիկ պետք է որոշում կայացնեն` ընդունե՞լ կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 28-ի խորհուրդն ինձ համար կա ու կմնա որպես հայ մարդու պայքարի, պատվախնդրության, անձնազոհության և սեփական արմատներին կառչելու խորհրդանշական օր:
Պատմության տարբեր հանգրվանային փուլերում բախտորոշ իրավիճակներ են լինում, երբ ժողովուրդները ընտրության առաջ են կանգնում՝ ընկրկե՞լ, հիասթափվե՞լ, հանձնվե՞լ, թե՞ արժանապատիվ պայքար մղել գոյության և ազատության համար:
Այսօր էլ Հայաստանի համար հերթական ստուգատեսն է, որտեղ մարդիկ պետք է որոշում կայացնեն՝ ընդունե՞լ թուրք-ադրբեջանական կապիտուլյացիան, թե՞ պայքարել իրական խաղաղության համար:
Փա՛ռք հայկական պետականության համար կռիվ տվածներին:
Հավերժ փա´ռք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին: