Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Ընդդիմադիր քաղաքական դաշտը մահացած չէ, որ Մարուքյանն առաջադրվի վարչապետի թեկնածու»․ Վահան Բաբայան

464
Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 00:48
«Ընդդիմադիր քաղաքական դաշտը մահացած չէ, որ Մարուքյանն առաջադրվի վարչապետի թեկնածու»․ Վահան Բաբայան

«Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտը դեռ մահացած չէ, որ Նիկոլ Փաշինյանի մոտ դեսպան աշխատած, 2018 թվականին Նիկոլին իշխանության բերած Էդմոն Մարուքյանն այսօր կարողանա ընդդիմության կողմից առաջադրվել՝ որպես միակ, միասնական վարչապետի թեկնածու՝ անկախ նրանից, թե նրան ով է առաջադրել»,- «Կենտրոն»-ի հետ զրույցում նշեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը՝ հավելելով, որ և՛ Աղազարյանը, և՛ Ասլանյանը, և՛ Մարուքյանը՝ որպես ընդդիմություն, չեն ընկալվում։

Նրա դիտարկմամբ՝ ընդամենը 2 ձայն ունեցող Մարուքյանի ինփիչմենթի գործընթացը կսառեցվի։

«Եթե իմփիչմենթի գործընթացը պետք է շարունակվի, ապա ընդդիմադիր խմբակցությունները պետք է գտնեն իրենց թեկնածուին և առաջադրեն»,- հավելեց Բաբայանը։

«Ընդդիմադիր քաղաքական դաշտը մահացած չէ, որ Մարուքյանն առաջադրվի վարչապետի թեկնածու»․ Վահան Բաբայան