Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«ՀՀ-ն ժամանակին ռուսական զենք է օգտագործել՝ 7 շրջանները գրավելու համար»․ Լավրով

205
Չորեքշաբթի, 21 մայիսի, 2025 թ., 14:24
«ՀՀ-ն ժամանակին ռուսական զենք է օգտագործել՝ 7 շրջանները գրավելու համար»․ Լավրով

Հայաստանը նույնպես ժամանակին ռուսական զենք է օգտագործել՝ գրավելու այն 7 շրջանները, որոնց նկատմամբ երբևէ պաշտոնական հավակնություն չի ունեցել, ասել է Լավրովը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ Ադրբեջանն Արցախյան պատերազմում ռուսական զենք է կիրառել։

«Ի դեպ ՀՀ առաջին ղեկավարներից ոչ մեկը չի առաջարկել Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ կազմավորում, բայց ադրբեջանական 7 շրջանները գրավելու համար ռուսական զենք է օգտագործվել»,- նշել է Լավրովը:

«Ռուսական զենքն աշխարհի շատ երկրներում է օգտագործվում և միշտ չէ, որ դա համահունչ է բոլոր կողմերին ձեռնտու սկզբունքներին»,- ասել է նա: