«Մնացել է վարչապետի օգնական՝ դատախազի լիազորություններով»․ Ռոբերտ Քոչարյան
![]() «Պարզվեց, որ իմ ունեցվածքը 4 մլրդ չէ, ինչը 2009-2010 թվականներին հսկայական մի քարոզչամեքենա փորձում էր ներդնել մարդկանց ուղեղներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարայանը՝ շարունակելով․ «Այն գույքերը, որոնք այն ժամանակ հրապարակել են և դա հրապարակել է «Հայկական Ժամանակ»-ը, դրանցից գրեթե ոչինչ դատախազության հայտի մեջ չկա, կա միայն այն, ինչ գրանցված է կադաստրով, սեփականության իրավունքով: Դատախազությունը լրիվ գործիք է դառել, դատախազը մնացել է վարչապետի օգնական՝ դատախազի լիազորություններով: Այստեղ մի լավ բան էլ կա՝ պարզվեց, որ հինգ բանկն իմը չի, օդանավակայնն իմը չի, Քաջարանն արդեն պարզ է, թե ում է պատկանում, «Սպայկա»-ի հետ ընդհանրապես կապ չունեմ: Մենք հենց 2010 թվականից պետք է շատ ավելի լուրջ այս հարցերին ուշադրություն դարձնեինք, ես բանի տեղ չէի դնում: Մի 2-3 անգամ դատի ենք տվել, դատը շահել, բայց մեկ է, դու դատը շահում ես, հետո էլի ամբողջ լրատվամեքենան սկսում է քո դեմ աշխատել: Ես այն ժամանակ այդ հնարավորությունը, ինչպես նաև զահլան չունեի համարժեք պատասխանելու: Եթե ես քաղաքականության մեջ չլինեի, գուցե, էլի նույն ձև ասեի՝ ինչ ուզում են թող խոսեն»,- ասաց Քոչարյանը: |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
