Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Իմպիչմենթը կարող է հետաքրքիր լինել այն մարդու համար, ում կյանքի երազանքն է 48 ժամով լինել վարչապետի թեկնածու»․ Ռոբերտ Քոչարյան

234
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 11:36
«Իմպիչմենթը կարող է հետաքրքիր լինել այն մարդու համար, ում կյանքի երազանքն է 48 ժամով լինել վարչապետի թեկնածու»․ Ռոբերտ Քոչարյան

«Որոշ գնահատականներով այսօր Նիկոլ Փաշինյանի դեմ ԱԺ-ում անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն դեմ է մեկ Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դուք։ Ինչո՞ւ եք դեմ»,- հարցն ուղղվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է, ես վստահ չեմ։ Իմպիչմենթի զրոյի ձգտող հավանականությունը բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք կստանա։ Ուղղակի քարոզիչները մտել են այս գործընթացի մեջ՝ լավ չպատկերացնելով ինչ են անում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ այդ թեման կարող է հետաքրքիր լինել այն մարդու համար, ում կյանքի երազանքն է 48 ժամ լինել վարչապետի թեկնածու։