Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ.

«Բաքվում համարում են, որ խաղաղության նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է»․ Տիգրան Աբրահամյան

124
Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 10:42
«Բաքվում համարում են, որ խաղաղության նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահի աշխատակազմի առանցքային դեմքերից մեկը՝ Գաջիևը, անդրադառնալով ՀՀ-ի հետ բանակցային գործընթացին նշել է, որ տարածաշրջանում արտաքին ուժերի ռազմական ներկայության անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև նրանք թեմային ներգրավվում են իրենց շահերն առաջ մղելու համար:
Ադրբեջանը հերթական նախապայմանն է առաջ քաշում, որը վերաբերվում է ՀՀ տարածքում այլ երկրի ռազմական ներկայությանը մերժմանը:
Պարզ ասած, Բաքվում համարում են, որ խաղաղության հասնելու նախապայմաններից մեկը ՀՀ-ից ռուսական ռազմակայանի դուրսբերումն է, ինչն, ի դեպ, այս իշխանության համար ոչ միայն խնդիր չէ, այլ չի բացառվում, որ հանրայնացումից առաջ նախապես դիրքորոշումների ներդաշնակեցում է եղել:
Ադրբեջանն ու Թուրքիան աստիճանաբար վերաձևակերպում են իրենց ռեգիոնալ դերը, որտեղ Հայաստանին վերապահված է բացառապես կցորդի կարգավիճակ»: