«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չորրորդ տարին է, ինչ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին՝ ապալեգիտիմացնել Զելենսկուն, Գերագույն ռադան, խարխլել այդ երկրի քաղաքական համակարգը: Իսկ առանց դրա ոչ մի տարածքային նվաճում հաստատուն չէ: Նույնիսկ կոմունիստական վարչախմբի օրոք Արևելյան Եվրոպայի երկրներում չորս հակախորհրդային ապստամբություն է բռնկվել. 1956-ին՝ Հունգարիայում, 1961-62-ին՝ Արևելյան Բեռլինում, 1968-ին՝ Չեխոսլովակիայում, 1980-ին՝ Լեհաստանում: Ես ռուս ժողովրդի դեմ ոչինչ չունեմ և գիտեմ, որ Ուկրաինան Ադրբեջանին ոչ միայն սպառազինություններ է մատակարարել և քաղաքական աջակցություն ցուցաբերել, այլև տվել պրոֆեսիոնալ վարձակններ, որոնցից մեկն արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման, բայց քանի որ նրա ռազմավարական պարտությունը սպառնալիք է Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը, հայ ժողովրդի քաղաքակրթական ինքնությանը, ուրեմն ես ցանկանում եմ, որ պարտվի Պուտինը»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
