«Կա՛մ Կիևին կապիտուլյացիա կպարտադրվի, կա՛մ կսկսվի համաեվրոպական պատերազմ»․ Վահրամ Աթանեսյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դոնալդ Թրամփն անոնսավորել է, որ եկող երկուշաբթի, Վաշինգթոնի ժամանակով 10:00-ին, Երևանի ժամանակով դա 18:00- է, հեռախոսազրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման հետ կապված հարցեր: Ժամեր անց ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը սոցիալական X հարթակում գրել է. «Ռուսաստանի բոլոր ոչ բարեկամները, որ բանակցային ուլտիմատումներ են ներկայացնում, պետք է իմանան, որ բանակցություններն ինքնին խաղաղություն չեն երաշխավորում: Անհաջող բանակցությունները կարող են նոր արյունալի պատերազմի պատճառ դառնալ՝ նոր սպառազինություններով և մասնակիցներով հանդերձ»: Սա Պուտինի վերջնագիրն է Թրամփին. կա՛մ նա Կիևին կապիոտւլյացիա է պարտադրում, ընդ որում՝ բացառապես Ռուսաստանի պայմաններով, կա՛մ սկսվում է համաեվրոպական լայնածավալ պատերազմ՝ տակտիկական միջուկային զենքի կիրառմամբ: Պատահական չէ, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Բելաուսովը գործուղվել է Մինսկ և Բատկայի հետ քննարկել «միութենական պետության արևմտյան սահմանների անվտանգության ապահովմանը լրացուցիչ միջոցներ ներգրավելու» հարցը: Իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջապես եկել է համոզման, որ Պուտինը Թրամփին քամահրել է, և Սպիտակ տունը պետք է մտածի, թե ինչ պատասխան ունի: Պատասխանը պետք է տրվեր 2008 թվականին, երբ ռուսական տանկերը Թբիլիսիից քսան կիլոմետր հեռավորության վրա էին: Եթե Արևմուտքը թուլամորթ չգտնվեր, այսօր Վարշավայի անվտանգության մասին չէր մտածի»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
