«Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել ԼՂ-ի դուրսմղումը բանակցային գործընթացից»․ Լևոն Զուրաբյան
![]() ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բանախոսության ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին, կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել Լեռնային Ղարաբաղի դուրսմղումը բանակցային գործընթացից։ Նա վստահեցրեց, որ 1997 թվականին մշակված փուլային լուծման տարբերակը եղել է ավելի ձեռնտու Հայաստանին և Արցախին, քանի որ այն թույլ էր տալիս լուծել անվտանգության ու խաղաղության հիմնական հարցերը, իսկ կարգավիճակի հարցը մնում էր բաց, ինչը դիվանագիտական առումով նշանակում էր, որ որևէ կերպ չի ամրագրվում Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։ «Քի Վեսթի բանակցությունների ժամանակ Քոչարյանը անձամբ խնդրել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանին լիազորել իրեն ներկայացնելու նաև Ղարաբաղի անունից, քանի որ քննարկվում էր տարածքների փոխանակման տարբերակ, և Հայաստանն ու Ադրբեջանը որպես անկախ սուբյեկտներ պիտի բանակցեին: Արկադի Ղուկասյանը սկզբում հրաժարվել է, բայց տեղի է ունեցել շանտաժ, Ռոբերտ Քոչարյանն ասելէ ,որ եթե հրաժարվի իրեն լիազորել հանրային է դարձնելու, որ Ղուկասյանի մերժման հետևանքով զրկվել են մի լուծումից, որով ԼՂ-ն դառանալու Հայաստանի մաս։ Ղուկասյանը ի վերջո համաձայնել է լիազորել, դրանից հետո Ղարաբաղը՝ որպես առանձին կողմ, այլևս չի դիտարկվել որևէ պաշտոնական փաստաթղթում: Դրանից հետո այլևս չեք տեսնի որևէ առաջարկ որ ներկայացվել է Ստեփանակերտին, միայն Երևանին և Բաքվին է ուղղվել», - ասաց նա։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
