Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Արմեն Գրիգորյանը և Արաղչին անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին»․ ՀՀ ԱԽ

222
Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 16:24
«Արմեն Գրիգորյանը և Արաղչին անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային իրավիճակին»․ ՀՀ ԱԽ

Ինչպես հայտնել էին մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ:
ՀՀ Անվտանգության խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները․ «Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա.Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը»: