«ՀՀ-ում այլևս չկա բուն հայկական օրակարգ»․ Լևոն Զուրաբյան
![]() «ՀՀ-ում այլևս չկա բուն հայկական օրակարգ»,- ՀԱԿ գրասենյակում իր բանախոսության ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ «Այսօր կա օտարածին օրակարգեր։ Արևմուտքն իր օրակարգով է մտնում, Ռուսաստանը՝ իր, Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց քողարկված օրակարգերով։ Բոլորն ունեն իրենց գործակալնը պետական բարձր պաշտոններում։ Եվ հենց այդ մարդիկ կատարում են այդ պետությունների օրակարգերը։ Քանի դեռ մեր ժողովուրդը մնալու է այսպես բզկտված, չի ձևավորելու իր իրական, ազնիվ օրակարգը, մենք ոչ մի հաջողության չենք հասնելու։ Մեր իրական նպատակն այսօր հայկական նոր օրակարգի ձևավորումն է»,- ասաց Զուրաբյանը՝ հայտնելով, որ բանախոսությունների շրջան են սկսում՝ այդ նպատակին հասնելու համար։ Նրա խոսքով հայկական անկեղծ օրակարգ է եղել «Ղարաբաղյան կարգավորումը», որն ունեցել է «ծանր վախճան»։ «Մինչև չհասկանանք, թե ինչու այդպես եղավ, չենք կարողանա նոր օրակարգ արտադրել»,- ասաց Զուրաբյանը՝ հայտնելով, որ այդ պատճառով բանախոսությունների շարքը սկսում են «Ղարաբաղյան կարգավորման» մասին զրույցից։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
