«Ինչո՞ւ Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում»․ Էդգար Ղազարյան
![]() Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն իր վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» հիմնական դատալսումների ժամանակ հայտնեց, թե ինչու է մտածում, որ ՍԴ նախկին դատավոր Վահե Գրիգորյանն իրականացրել ենթադրյալ պետական դավաճանություն․ «Վահե Գրիգորյանը զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախում։ Լինելով իրավաբան, ծառայելով Արցախում, վիճահարույց չհամարելով իր ծառայության գտնվելու վայրը, տասնյակ տարիներ անց՝ 2024 թվականին, լինելով հենց այս գործով զեկուցող դատավոր, ինչպե՞ս է Վահե Գրիգորյանն Անկախության հռչակագրի վերաբերյալ որոշման մեջ իր հատուկ կարծիքով տալիս մեկնաբանություններ, ըստ որի՝ իր ծառայության վայրը դեռևս 1991 թվականից հանդիսացել է Ադրբեջան։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե Արցախը 1991 թվականից Ադրբեջան է եղել, Վահե Գրիգորյանը 1997-1998 թթ․ զինվորական ծառայության մեջ էր գտնվում Ադրբեջանո՞ւմ։ Դա մեղադրանք է, որը հիմա ներկայացված է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ դեպքում ես ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ պարոն Վահե Գրիգորյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում։ Նա այն ժամանակ հայրենանվեր ծառայություն է կատարել, իսկ եթե հիմա են փոխվել Վահե Գրիգորյանի մոտեցումները, ես ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հանգամանքներով է դա եղել։ Այսինքն՝ միգուցե նա արդեն դավաճանություն է իրականացրել մեր պետության հանդեպ, այդ դեպքում ինչո՞ւ չի գտնվում ՀՀ քրեական դատարանում, այլ գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում»,- նշեց Էդգար Ղազարյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
