«Ալիևը Մոսկվա չմեկնեց, քանի որ անձնական անվտանգային մտավախություններ ունի»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ալիևը Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առիթով Մոսկվայում անցկացվող շքերթին չմասնակցեց անձնական անվտանգության հետ կապված մտավախությունների պատճառով։ «168»-ի հետ զրույցում այս կարծիքն է հայտնել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ հավելելով, որ հետևելով ադրբեջանական լրահոսին, այդ վարկածն է հավանական համարում։ «Մի ուշագրավ բան կա. Անցած տարի, երբ այդ ինքնաթիռի աղետը տեղի ունեցավ, Ալիևը մեկնում էր ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը, և նա վերադարձավ Ադրբեջան այդ միջադեպից հետո: Դրանից մոտ մեկ-երկու ամիս անց Ադրբեջանի ընդդիմադիր համարվող Turan.az լրատվական գործակալությունը, հղում անելով իշխանական աղբյուրներին, գրել էր, որ այդ միջադեպի ժամանակ Ալիևի ինքնաթիռը ևս հայտնվել է խափանումների մեջ և կորել է կապը GPS-ի հետ»,- ընդգծեց Հայրապետյանը: Անդրադառնալով հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանում մտածում են, որ ռուսական կողմը փորձել է Ալիևին վերացնե՞լ, ադրբեջանագետը պատասխանեց. «Այո, եթե շատ ուղիղ ասենք՝ կոնկրետ այդ վարկածն է շրջանառվում: Այդ վարկածը շրջանառության մեջ դնելուց կարճ ժամանակ անց ադրբեջանական այդ գործակալությունը փակվում է: Այսինքն՝ ինձ թվում է՝ Ադրբեջանի նախագահը չէր կարող դա իշխանական մամուլով տարածել, դա շատ ակնհայտ կլիներ, փորձել է ընդդիմադիր մամուլով տարածել, որը հղում էր անում իշխանական հստակ աղբյուրների և գերատեսչությունների»: «Հիմա, երբ լսում եմ որոշ ադրբեջանցի փորձագետների, իրենք ոչ թե ուղիղ ասում են՝ դուք կարող եք սպառնալիք ստեղծել Ալիևի համար, այլ ասում են՝ տեսեք՝ Ուկրաինան սպառնալիքներ է հնչեցրել, որոնք վտանգներ են ստեղծում, և այդ վտանգի պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում՝ ադրբեջանական առաջին բորտը գա, հասնի Մոսկվա: Այսինքն՝ շեշտում են, որ կա անվտանգային խնդիր, և ես կարծում եմ, որ իրապես կա այդ անվտանգային խնդիրը, որովհետև եթե ուշադրություն դարձնեք, ադրբեջանական ինքնաթիռի կործանումից և Ալիևի ինքնաթիռի ենթադրյալ միջադեպերից հետո երկար ժամանակ Ալիևը ոչ մի տեղ չէր գնում, իր հանդիպումների մեծ մասը նա անցկացնում է Բաքվում: Վերջին շրջանում Չինաստան է ուղևորվել և, բնականաբար, Անկարա է մեկնում, բայց այլ տեղեր առանձնապես չի շտապում ուղևորվել: Ենթադրում եմ՝ անձնական անվտանգային մտավախություններ ունի»,- հավելեց Հայրապետյանը։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
