Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

«Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի»․ Տիգրան Աբրահամյան

189
Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ., 22:00
«Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունն իր կեղտոտ քաղաքական գիծն առաջ տանելու ճանապարհին որևէ բանի առաջ չի կանգնում․ է՛լ նոր քաղաքական դիակներ է կենդանացնում, է՛լ եղածներին վերջնականապես ոչնչացնում:
«Իրական Հայաստանի» կոնցեպտի տակ պատմության խմբագրումն է, որ բացի խոշոր բլեֆից մեր երկրի դեմ բազմաթիվ ականներ է պարունակում:
Խաղաղության անվան տակ մեր երկիրը հրում են նոր ավանտյուրայի, որի նպատակը Հայաստանն այնպիսի վիճակի մեջ գցելն է, երբ կա՛մ պետք է հանձնվես, կա՛մ պատերազմների շրջապտույտում հայտնվես»: