«Հայ-հնդկական հանրային դիվանագիտության ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվացնել»․ Արա Պողոսյան
![]() Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հնդկաստանը Հայաստանի համար դարձել է ռազմավարական գործընկեր և դաշնակից։ Պակիստանը Հայաստանի համար թշնամական պետություն է, որը այս ամբողջ ընթացքում աջակցել է Ադրբեջանին, մատակարարել ինչպես մահացու զենք, այնպես էլ ահաբեկչական խմբեր և զինվորական հրահանգիչներ, Հայաստանի և Արցախի դեմ պատերազմելու։ Այս երկու իրողությունները հուշում են, որ Հայաստանում պետք է նաև ակտիվանար Հնդկաստանի ուղղությամբ մասնագետների պատրաստման աշխատանքները, Հայաստանը պետք է մշակեր իր «փափուկ ուժի» քաղաքականությունը, ձևավորեր հայ-հնդկական քաղաքական, տնտեսական, գիտական ֆորումներ, մեծացներ հանրային դիվանագիտության աշխատանքները և այլն։ Բայց, ցավոք սրտի, Հայաստանի կողմից կա ընդամենը 0 աշխատանք։ Բախտներս բերել է, որ գոնե Իրանի հետ հարաբերությունների մասով ժառանգություն ենք ստացել իրանագիտության լավ դպրոց, որն իր ուսերին է վերցրել հանրային դիվանագիտության ամբողջ բեռը։ Իսկ ահա հայ-հնդկական հարաբերությունների ուղղությամբ աշխատում են եզակի մարդիկ կամ խմբեր։ Ասածս ապացուցում է այն հանգամանքը, որ Հնդկա-պակիստանյան հակամարտության վերջին ակտիվ փուլը չափազանց քիչ մեկնաբանվեց հայկական տեղեկատվական դաշտում և տպավորություն էր, որ խոսքը Հայաստանի հետ աղերս չունեցող հեռավոր աննշան երկրների մասին է, և ոչ թե ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակցի։ Հույս ունեմ, հետևություններ կարվեն...»։ Աղբյուրը` Արա Պողոսյան |
«Եթե մինչ այս կար «գեբելսյան սուտ», այսուհետ կա նաև «արծրունասուտ»». Դավիթ Կարապետյան
8101:06Զելենսկին նամակ է գրել Թրամփին
208Երեկ, 21:27Զելենսկին Վենսին և Ռուբիոյին պատմել է Ռուսաստանի «անիրատեսական պայմանների» մասին
186Երեկ, 20:02«Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը՝ նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու». Արա Պողոսյան
153Երեկ, 18:24«4-րդ տարին է՝ ՌԴ-ն Ուկրաինայի դեմ պատերազմ է մղում, բայց այդպես էլ չի հասնում գլխավոր նպատակին»․ Վահրամ Աթանեսյան
121Երեկ, 16:30«Իշխանությունն, ի տարբերություն ընդդիմադիր հատվածի, իրավունք չունի պայքարի սլաքը շեղել դեպի երկրի ներս»․ Արա Պողոսյան
114Երեկ, 16:18