«Հայաստանը որևէ ներգրավվածություն չպետք է ունենա կոնֆլիկտում»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Հնդկաստանի ու Պակիստանի միջև կոնֆլիկտը սրվում է: Իսլամաբադը հայտարարել է Հնդկաստանի դեմ ռազմական գործողություն սկսելու մասին, հարվածներ հասցնելով Քաշմիրի և Փենջաբի տարածքներում գտնվող հնդկական ռազմաբազաներին, հրթիռային պահեստներին: Ի պատասխան, Պակիստանի երեք ռազմակայանի հարվածներ է հասցրել Հնդկաստանը: Թեև անցնող տասնամյակներին երկու երկրների միջև մինչ այդ էլ ըստ էության եղել է մի քանի խոշոր ռազմական բախում, այդուհանդերձ տեղի ունեցողը ըստ էության ամենաուժգին լարվածությունն է նրանց միջև: Ի դեպ, Հնդկաստանի տուրօպերատորները դադարեցրել են փաթեթների վաճառքը Ադրբեջան ու Թուրքիան, քանի որ Բաքուն ու Անկարան աջակցություն են հայտնում Պակիստանին: Հիշեցնեմ նաև, որ Հայաստանից օրերս արձագանքել էր Հայաստանի արտգործնախարարը, որը խորհրդարանում ի պատասխան պատգամավորների հարցի ասել էր, որ Երևանը դատապարտել է ապրիլի 22-ին Քաշիմիրում տեղի ունեցած ահաբեկությունը, ինչպես նաև համարում է, որ ցանկացած երկիր ունի ահաբեկությունից պաշտպանվելու իրավունք: Ըստ էության, դա բավականին «կանոնիկ», բայց թափանցիկ աջակցություն է Հնդկաստանին: Նաև հիշեցնեմ, որ օրերս տեղեկություն եղավ մայիսի 12-ին Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ Հնդկաստան այցի մասին: Խոշոր հաշվով, դա ևս իր մեջ պարունակում է որոշակի դիրքորոշում: Անշուշտ, այդ ամենը միանգամայն հասկանալի է, նկատի ունենալով այն կապերը, որ հատկապես ռազմա-տեխնիկական ոլորտում հաստատել են Հնդկաստանն ու Հայաստանը: Հայաստանը բնականաբար որևէ ուղիղ ներգրավվածություն չունի և չպետք է ունենա կոնֆլիկտում, բայց նաև պետք է շարունակի աշխատանքը այն ուղղությամբ, որում ունի շահեր»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
