«Ռոման Բաղդասարյան, մեկեր, մյուսներ․ ինչո՞ւ չեն հայտնվում ԱԱԾ մեկուսարաններում»․ Գառնիկ Դանիելյան
![]() «Արցախցի մեր հայրենակիցները հաճախ թիրախավորվում են, սա լրջագույն խնդիր է։ Ինձ համար հավասարապես անընդունելի է, երբ թիրախավորվում է մարդը՝ ծնունդով այս կամ այն բնակավայրից լինելու համար։ Ներազգային պառակտումը մեզ համար ազգային անվտանգության խնդիր է»,- այս մասին այսօր ԱԺ նիստում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով՝ եթե մենք այդ խնդիրը չլուծենք, մենք դատապարտված ենք ձախողման։ «Շատ կարևոր է, որ բլորգերները կամ ակտիվիստներն իրենց խոսույթում անընդունելի հայտարարություններ չանեն․ ոչ միայն թիրախավորում են մարդկանց, այլև կեղտոտ, զազրելի արտահայտություններ են անում։ Ինչքան էլ ասեն, որ հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին, էդ մարդիկ մի անգամ չեն կանչվում հարցաքննության։ Ու այդ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լկտիություններ։ Այդ մարդիկ պետք է պատժվեն․․․ Կարող եմ նաև անուններ տալ՝ բլոգերներ կան՝ Ռոման Բաղդասարյան, մեկեր, մյուսներ, որոնք, չգիտես, թե ինչ կապ ունեն էս երկրի, էս պետության հետ կամ ինչո՞ւ չեն հայտնվում ԱԱԾ մեկուսարաններում»,- նշեց Դանիելյանը։ |
«Ռուսաստանը գոհ է բանակցությունների արդյունքներից»․ Մեդինսկի
3919:20«Համաձայնագիրը կդառնա Փաշինյանի քաղաքական մահվան վկայականը»․ Վարդան Օսկանյան
5118:54«Աջակցում ենք Երևանին ու Բաքվին՝ վերջնական խաղաղության հասնելու հարցում»․ Մակրոն
6718:44«Տխմարներն իմ մասին խոսելիս ասում են՝ էդ «փնթի էգը», «տգետ հարճը»»․ Աննա Հակոբյան
8218:06«Էրդողանի «լայքը» բեմադրված ստորացում է»․ Էլիզաբեթ Պետրոսյան
8117:48«Գնում, սբխեչի ուլի դեմքով կանգնում է, վրեն ղժում են»․ Արամ Գևորգյան
10117:42