«Մոռանում են՝ հարցն ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչն էլ Փաշինյանի նպատակն էր»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկվա իմ հարցազրույցում նշել էի, որ երբ մարդը բովանդակային ասելիք չունի, հարցերին չի կարող փաստական ու համոզիչ պատասխաններ տալ, դիմում է էմոցիոնալ դրսևորումներով հագեցած շոու ծրագրերին, ինչպես նաև վիրավորանքներին։ Մի մասը կհեգնի ու հումորներ կանի նման վարքի առթիվ, մի մասը տհաճություն կապրի, որ պետության ղեկավարը իրեն նման բան կարող է թույլ տալ, բայց կարևորը ստացված արդյունքն է։ Բոլորը մոռանում են, թե հարցը ինչի մասին էր ու սևեռվում անհավասարակշիռ վարքի վրա, ինչը հենց Փաշինյանի նպատակն էր։ Նա այս մեթոդը պարբերաբար կիրառում է, որի ականատեսը եղանք նաև այսօր ԱԺ-ում։ Մինչդեռ հարցը կոռուպցիայի, դրա մեջ քաղաքական վերնախավի ներգրավվածության ու միլիարդավոր դրամների մասին է, որոնք հօդս են ցնդել պետական բյուջեից նախկինների ու թալանչիների մասին ծեծված թեզերի համատեքստում»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
