«Նիկոլը, սապոնվելով թուրքերին, ակնկալում է աջակցություն՝ իշխանությունը պահելու համար»․ Ալբերտ Բազեյան
![]() «Ուզում եմ հիշեցնել՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական 10 լրատվամիջոցների հրավիրել էր Հայաստան՝ մեր պետբյուջեի հաշվին, կերան խմեցին․․․, Նիկոլը նրանց հարցազրույց տվեց՝ հաճոյանալով Էրդողանին, սապոնվելով թուրքերին՝ ակնկալելով հետագայում նրանցից ֆինանսական աջակցություն՝ իր իշխանությունը պահպանելու համար»,- «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանը հասկանում է, որ իշխանափոխությունից հետո ենթարկվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դատական պատասխանատվության՝ «մեր հաղթական ու տաղանդավոր ժողովրդին հանպատրաստից պատերազմի տանելու, պարտության մատնելու և Արցախը թուրքին հանձնելու համար»։ «Բացի դրանից՝ ՀՀ տարածքից ևս մի շարք ռազմավարական նշանակութան դիրքեր և բարձունքներ հանձնվել են, որտեղ ադրբեջանցիները եկել, նստել են, և մեր արևելյան բնակավայրերը հայտնվել են կրակի տակ»,- նշեց Բազեյանը՝ ընդգծելով՝ 44-օրյա պատերազմում պատություն կրեցինք, որովհետև ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատար էր Նիկոլ Փաշինյանը, որը ոչինչ չի հասկանում ո՛չ բանակից, ո՛չ էլ պատերազմից, և ինքը հաճույքով հանձնեց Արցախը թուրքին։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
