««Այլընտրանքը պատերազմն է» խոսույթը դարձրել են հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք»․ Վարդան Ոսկանյան
194
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 22:24
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Երբ այս կամ այն հերթական զիջումն է արվում Բաքվի բարբարոսական վարչախմբին՝ որպես «հիմնավորում», հաճախ բերվում է, իբր, անխոցելի հետևյալ, այսպես կոչված, փաստարկը՝ «ի՞նչ է, պատերա՞զմ եք ուզում, այլընտրանքը պատերազմն է»։ Ոչ մի բանական մարդ իրականում պատերազմ չի ցանկանում, բայց սա չի նշանակում, թե «պատերազմ» բառը պետք է դառնա սեփական հանրությանը սարսափի մեջ պահելու գործիք։ Այս անմիտ խոսույթն առաջ մղողներին պետք է հարց տրվի՝ իսկ ինչո՞ւ 2020թ. ի վեր պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանը պատրաստ չէ դրան, կամ, պատկերավոր ասած, առնվազն չի դարձել այնքան փշոտ, որպեսզի նրան կծել ցանկացողը գոնե մտածի լնդերի անդադար և տևական արնահոսության մասին»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
