«Ժամանակից շուտ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ճիշտ չէ»․ Ռուբեն Մխիթարյան
![]() «Գյումրու քաղաքապետի ընտրության արդյունքը գնահատում եմ տրամաբանական՝ ո՛չ լավ, ո՛չ վատ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ «Գյումրին այլևս ունի նոր քաղաքապետ և ավագանու նոր կազմ, աշխատանքների հետագա ընթացքը ցույց կտան, թե դեպքերն ինչպես կզարգանան։ Մենք գործադիրում մասնակցություն չենք ունենալու, ի դեպ՝ պարոն Ղուկասյանը հանրայնորեն ինձ առաջարկել է մշակույթի բաժնի պետի պաշտոնը, բայց նման բան չի լինելու։ Մեր առաջարկությունները ներկայացնելու ենք քաղաքապետին, ավագանու բոլոր նիստերին մասնակցելու ենք»,- ասաց Մխիթարյանը։ Ի պատասխան դիտարկմանը, թե Սարիկ Մինասյանը հայտարարել է, որ Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է՝ Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Կապրենք, կտեսնենք։ Ավագանու հաջորդ նիստին կտեսնենք՝ ճգնաժամ կա՞, թե՞ ոչ։ Ես հասկանում եմ իշխող ուժի հուզառատությունը, որը Գյումրիում այլևս իշխող ուժ չէ, բայց ժամանակից շուտ ապոկալիպտիկ մտքեր արտահայտելը ճիշտ չէ»։ |

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
