«Եթե Նիկոլը մնաց վարչապետ, 2026թ․ գարնանը պատերազմ է սկսվելու, ժողովո՛ւրդ, ռա՛դ արեք դրան»․ Արտակ Զաքարյան
![]() «Ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարողանալու հեռացնել այս իշխանությանը։ Բոլոր քաղաքական ուժերը միասին կարողանալու են այս կամ այն թույլատրելի ճանապարհով հեռացնել, մեր պատկերացմամբ՝ այդ տարբերակը իմպիչմենթն է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների գնալը սխալ ռազմավարություն է։ «Մենք ունենք ժամանակ և հնարավորություն անվստահություն հայտնելու գործընթացն ի մի բերելու․․․ Եթե Նիկոլը մնաց վարչապետ, 2026 թվականի գարնանը պատերազմ է սկսվելու․ զարգացումներն են այդպիսին, շատ մեծ հավանականություն կա լայնածավալ պատերազմի․․․ Փաշինյանին պետք է փոխել մինչև այդ»։ «Ուզում եք երկիրը վարի տվեք, ուզում եք 2-րդ, 3-րդ ցեղասպանություն արեք, Նիկոլը հրաժարական չի տալու։ Հերթական ընտրություններով նրան հեռացնելու տարբերակին էլ չենք հավատում, իսկ արտահերթ ընտրությունների չի գնա իշխանությունը»,- նշեց Զաքարյանը՝ կոչ անելով հասարակությանը՝ «եթե չեք ուզում պատերազմ, Նիկոլից ձերբազատվեք, ռա՛դ արեք, քաղաքական ընդդիմադիր ուժերին ստիպե՛ք, փետով, չագուճով, քարով ընկե՛ք ընդդիմության հետևից, ասե՛ք՝ ի՞նչ եք նստել, գնացե՛ք դրան հեռացրեք, մենք էլ հետևներիցդ գալիս ենք»։
|

«Կեղծիք են տարածում՝ աղբյուրը ներկայացնելով իբր ամերիկյան հետաքննական գործակալություն» ․ Աննա Մկրտչյան (լուսանկար)
1721:18
«Սրանք այնքան փնթի ու անմեղսունակ են, որ անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում»․ Գեղամ Մանուկյան
3121:06
«Փաշինյանը և Սուքիասյանը զբաղվում են թմրանյութերի և մարմնավաճառների բիզնեսով»․ Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
8719:42
«Տիրադավների ուղեկցումն ապահովել են ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատն ու քրեականի օպերները»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
8319:30
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան
9119:12
«Հարկադրված են գործել փակ ռեժիմում․ հանրային վստահությունը սպառված է»․ Սուրեն Սուրենյանց
8618:54
