«Հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները խանգարում են բանակցություններին»․ Էդմոն Մարուքյան
![]() ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Մեր հանրությանը քաջ հայտնի է, որ ես մշտապես դեմ եմ եղել Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցություններին։ Սակայն, ցավոք, հաղթեց ադրբեջանա-թուրքական նարատիվը, թե իբր միջնորդները «փայ» են մտնում և միայն խանգարում են գործընթացին։ Նույնը պնդում էր նաև հայ փորձանքագիտական համայնքը, և արդյունքում իշխանությունները փուլ առ փուլ հրաժարվեցին ՌԴ, ապա՝ ԵՄ և վերջում՝ ԱՄՆ միջնորդությունից՝ ապավինելով Էրդողանի միջնորդությանը և մնալով թուրք-ադրբեջանական տանդեմի առջև՝ շվարած կանգնած։ Այսօր տեսնում ենք, թե ինչպես է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հրաժարվում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից՝ պահանջելով միջնորդավորված բանակցություններ։ Առանց միջնորդների բանակցությունները բերեցին նրան, որ Հայաստանը գնաց աննախադեպ զիջումների՝ հանուն Խաղաղության տեքստի համաձայնեցման, ըստ էության բավարարելով Ադրբեջանի գրեթե բոլոր պահանջները, սակայն այդպես էլ ստորագրված փաստաթուղթ չստացավ։ Իսկ Իրանի իշխանությունները շատ ավելի հեռատես են և գործում են՝ առաջնորդվելով իրենց ժողովրդի շահերով։ Տեղի ունեցածի, տեղի ունեցողի և դրանց հետևանքների մասին շատ ենք խոսել, իսկ այս անդրադարձը միտված է զուտ Իրանի թարմ օրինակի միջոցով վերարժևորել առանց միջնորդների բանակցելու մոտեցման խոցելիությունը»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |
«Նույն դասարանում մնացած վարչապետը 7 տարի առաջ թռիչքաձև զարգացման խոստումներ էր տալիս»․ Վահան Բաբայան
2315:00«Ստամբուլում ուկրաինական կարգավորումը չի քննարկվում»․ Պեսկով
5114:57Թուրքիայի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում
7414:39«Եթե ՀՀ անվտանգության վերաբերյալ սպառնալիք տեսնենք, կկիսվենք հանրության հետ»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8914:06«Լենինի դեմքին ժպիտ էր եկել, որ Գյումրիում կրել է»․ Դավիթ Առուշանյան (տեսանյութ)
7814:00«Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում»․ Տիգրան Դադունց (տեսանյութ)
8113:54