«Ուկրաինան երրորդ կարգի երկիր չէ». Զելենսկին հակադարձել է Բեսենթին
![]() Օգտակար հանածոների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական բանակցությունները կկայանան Վաշինգթոնում՝ ապրիլի 11-12-ը։ Այս մասին, ինչպես հաղորդում է UNIAN-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ օգտակար հանածոների զարգացման համար ԱՄՆ-ի առաջարկած հիմնադրամի ստեղծման և միջոցների տնօրինման հարցում Ուկրաինան պաշտպանելու է հավասարության սկզբունքը։ Զելենսկին անդրադարձել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությանը, թե Ուկրաինան պետք է մինչ իր (Զելենսկու) այցը Սպիտակ տուն ստորագրեր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիրը։ «Այն դեպքում, երբ մատնացույց էր արվում պայմանագիրն ու ասվում, որ հիմա այն պետք է ստորագրվի, ես միայն կարող էի պատասխանել՝ վերջ տվեք մատնացույց անել և եկեք առարկայական շփում սկսենք։ Հավանաբար նա այլ ձևաչափի երկխոսություն էր ակնկալում, բայց ես Ուկրաինան երրորդ կարգի երկիր չեմ համարում։ Մենք պետք է շփվենք հավասարության սկզբունքով»,- նշել է Զելենսկին։ Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան տապալել է հանքանյութերի վերաբերյալ աշխարհի ամենապարզ գործարքը։ |

«Բացառում ենք որևէ համագործակցություն գործող իշխանության հետ»․ Էդմոն Մարուքյան
6114:00
«Թրամփը մեծացրել է ճնշումը Զելենսկու վրա»․ #Bild
11413:45
«ԼՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7313:30
ԼՀԿ համագումարը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6113:06
«2025-ը սարսափելի էր Հայաստանի համար»․ Վարդան Օսկանյան
12212:16
«Դոգի միջոցով Նիկոլը ձայներ է գողանում ընդդիմությունից»․ Նաիրի Հոխիկյան
6812:00
