Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքները աջակցություն կստանան մինչև դեկտեմբեր
![]() Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր, ցածր եկամուտներ ունեցող ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն կտրամադրվի ապրիլից մինչև դեկտեմբեր։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Հրատապ սոցիալական աջակցություն չի տրամադրվի՝ 1) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձանց։ 2) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձանց։ 3) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող անձանց։ 4) ընտանիքների, որոնց անդամներից մեկը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույքի միակ սեփականատեր, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն ընդհանուր համատեղ կամ բաժնային սեփականության իրավունքով (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք, կամ ընտանիքի անդամներից մեկը կամ մի քանի անդամները միասին միևնույն գույքի նկատմամբ ունեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք (մեկ անդամը կամ ընտանիքի անդամները միասին՝ 50 տոկոս և ավելի մասնաբաժնով). 5) ընտանիքների, որոնց անդամներից մեկն ունի 2017 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոց (Հայաստանի Հանրապետությունում հաշվառված և համարանիշ ունեցող) կամ եթե ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկի (ընտանիքում մեկից ավելի գույքի առկայության դեպքում՝ հանրագումարային) տարեկան չափը գերազանցում է 15000 ՀՀ դրամը: Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55000 ՀՀ դրամից: Աջակցության ամսական չափը կկազմի՝ 1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ. 2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
|

«Հաքերները կառավարության անունից վիրուս են տարածում»․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ)
1815:18
«Էս բաները հիմա նոր բանո՞վ ենք անում, հա՞»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3115:12
«Գյումրի-Երևան ճանապարհը վաղ առավոտից խայտառակ վիճակում է»․ Փայլակ Ֆահրադյան (լուսանկար)
3815:00
«Նոր ասֆալտն արդեն քանդվում է»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
5414:42
«Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են»․ Ոսկան Սարգսյան
4314:36
Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին
7114:12
