Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 10 ապրիլի, 2025 թ.

«Չկա նպատակ՝ կա կադրային խնդիր»․ Հայկ Խանումյան

133
Շաբաթ, 05 ապրիլի, 2025 թ., 12:26
«Չկա նպատակ՝ կա կադրային խնդիր»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչպե՞ս էին լուծվում կադրային խնդիրները 90-ականների Արցախում։ Այս հարցում կարևոր դեր էր խաղում Պաշտպանության բանակը։ Ծառայության էին զորակոչվում բուհերն ավարտած երիտասարդներ, որոնք էլ, մի քանի ամիս բանակում լինելուց հետո, ուղարկվում էին տարբեր ոլորտներ աշխատելու՝ ըստ իրենց մասնագիտության։ Այսօր էլ ՀՀ ԱԳՆ համակարգում կան բարձրաստիճան դիվանագետներ, դեսպաններ, որոնք իրենց աշխատանքը սկսել են Արցախի ԱԳՆ-ում, հայտնի իրավաբաններ, որոնք փորձառություն են ձեռք բերել Արցախի դատախազությունում։ Իհարկե, մեծ թիվ էին կազմում մանկավարժները, նույնիսկ թատերականն ավարտվածները գործուղվում էին Ստեփանակերտի թատրոն։ Նրանցից ոմանք մնացին Արցախում, ուժեղացրին տարբեր գերատեսչություններ ու ոլորտներ։ Կար նպատակ՝ կային կադրեր։ Չկա նպատակ՝ կա կադրային խնդիր»։

Աղբյուրը`   Հայկ Խանումյան