Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.

«Սա քաղաքական հովանավորության հետևանք է. գիտեն, որ անպատիժ են մնալու»․ Արման Թաթոյան

92
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 10:48
«Սա քաղաքական հովանավորության հետևանք է. գիտեն, որ անպատիժ են մնալու»․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թելեգրամյան գրառումը. «Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորություններն ու արդարացնում արգելված վերաբերմունքը:

Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու:

Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։

Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների՝ օրենքով արգելված վերաբերմունքի մասին է»:

Աղբյուրը`   Արման Թաթոյան