Մուսուլման գիտնականների միջազգային միությունը ֆեթվա է ընդունել ընդդեմ Իսրայելի
![]() Մուսուլման գիտնականների միջազգային միությունը ֆեթվա է հրապարակել՝ կոչ անելով «զինված ջիհադ» սկսել Իսրայելի դեմ՝ ի պատասխան Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության։ Դուբլինում գործող կազմակերպության կողմից հրապարակված փաստաթուղթը պարունակում է մի շարք խիստ պահանջներ՝ ուղղված աշխարհի մուսուլմանական երկրներին և համայնքներին: Ֆեթվան ընդգծում է, որ Իսրայելի դեմ զինված ջիհադը իսլամական աշխարհի յուրաքանչյուր ընդունակ մուսուլմանի պարտականությունն է՝ իր հնարավորություններին ու կարողություներին համապատասխան։ Ֆեթվայի հիմնական դրույթներից է «Իսլամական ռազմական դաշինք» ստեղծելու կոչը՝ մուսուլմանական ումման պաշտպանելու և ագրեսորներին զսպելու համար, որը հայտարարված է՝ որպես կրոնական պարտականություն, որը պահանջում է անհապաղ իրականացում: Փաստաթուղթը նաև պնդում է «Սիոնիստական օկուպացիոն ռեժիմի» ամբողջական շրջափակումը ցամաքով, ծովով և օդով, ներառյալ իսլամական երկրների ջրային ուղիների, նեղուցների և օդային տարածքների վերահսկողությունը: Ֆեթվան պարտավորեցնում է բոլոր իսլամական երկրներին ռազմական օգնություն ցուցաբերել պաղեստինյան դիմադրությանը՝ նրան աջակցելով ռազմական, ֆինանսական, քաղաքական և իրավական միջոցներով։ Բացի այդ, այն արգելում է Իսրայելին նավթի, գազի և ցանկացած այլ ռեսուրսների մատակարարումը, որը կարող է նպաստել ագրեսիայի շարունակմանը։ Իսրայելի հետ բոլոր ձևերով հարաբերությունների կարգավորումն անընդունելի է ճանաչվել, իսկ մի շարք արաբական երկրների կողմից «օկուպացիոն ռեժիմի» հետ կնքված խաղաղության համաձայնագրերը ենթակա են վերանայման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Գազայի բնակիչների ֆինանսական աջակցությանը, որը կոչվում է պարտադիր «ֆինանսական ջիհադ»։ Ֆեթվան պահանջում է անհապաղ բացել սահմանային անցակետերը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Ամերիկայի մուսուլմանական համայնքները կոչ են անում Դոնալդ Թրամփի վարչակազմին կատարել նախընտրական խոստումները՝ դադարեցնելու ագրեսիան և նպաստելու խաղաղությանը: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
