Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.

«Իրանի նկատմամբ ցանկացած հարված արագացնելու է Հայաստանի գլխին շարված սպառնալիքները»․ Տիգրան Աբրահամյան

99
Հինգշաբթի, 03 ապրիլի, 2025 թ., 10:30
«Իրանի նկատմամբ ցանկացած հարված արագացնելու է Հայաստանի գլխին շարված սպառնալիքները»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանի նկատմամբ ճնշումները՝ նվազագույնը տեղեկատվական օպերացիաների միջոցով, կտրուկ աճում են:
Ու սա այն հայտարարությունների ֆոնին, երբ ԱՄՆ-ից Իրանին գործարք են առաջարկում, որի շուրջ համաձայնություն ձեռք չբերելու հիմքում պատերազմի սպառնալիք է դրվում:
Հավակնություն չունեմ խորը վերլուծելու Իրանի ներքին մղումներն ու վիճակը, մանավանդ, ես դրա մասնագետը չեմ, սակայն նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ ի սկզբանե կոշտ հակաիրանյան դիրքորոշում ունեցող ԱՄՆ նախագահն իր հրապարակային խոսքերով ու քայլերով բարձր խաղադրույք է սահմանել, ինչը կարող է մեր տարածաշրջանում մեծ պայթյուն առաջացնել:
Չեմ զլանա ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Իրանի նկատմամբ ցանկացած հարված՝ տնտեսականից մինչև ուղիղ անվտանգություն, իր բազմաշերտ ազդեցությունն է ունենալու Հայաստանի ու նրա միջավայրի վրա՝ արագացնելով Հայաստանի գլխին շարված ու դանդաղ գործածման դրված տարբեր սպառնալիքներ»: