Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 07 ապրիլի, 2025 թ.

«Պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել համապետական ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան

130
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 17:18
«Պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել համապետական ընտրություններին»․ Վարդուհի Սարգսյան

Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը Մարտուն Գրիգորյանի կողմից տրված ձայներով ակնհայտ հանգամանք էր ընտրությունների արդյունքների պարզ դառնալու պահից: Կապ չունի Գրիգորյանը կհայտարարի այդ մասին, թե քվեարկության օրը պարզապես կապահովվեն այդ ձայները առանց նախապես հայտարարելու: Խնդիրը նաև այն չէ, որ որոշ պրիմիտիվ ուղեղներ իրենց մեկնաբանություններով այնքան են ցածրացել, որ հավասարվել են հատակին: Խնդիրն այն է, որ Գյումրու և Փարաքարի ընտրություններով ոչինչ չի փոխվել երկրում, երկրում իրավիճակի փոփոխությունը կապված է համապետական ընտրություններին արդյունքների հետ՝ իհարկե եթե լինեն, ուստի պետք է հիմարության ֆեստիվալը դադարեցնել և պատրաստվել այդ ընտրություններին»: