«Հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը». Արարատ Միրզոյան
![]() Correio Braziliense-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին: Մասնավորապես, պատասխանելով հարցին՝ կա՞ն արդյոք հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար, Միրզոյանն ասել է. «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։ Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։ Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։ Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»: |
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն
12401:06«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան
9600:3610 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել
12400:19«Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի նկրտումների փուչիկը»․ Տաթևիկ Հայրապետյան
10600:12«Հրաբխի դադարը գյումրեցին կարող է տալ իր քվեով»․ Արտյոմ Թումանյան
126Երեկ, 23:54«Որպեսզի ընտրություններում հնարավոր լինի հաղթել Նիկոլին, պետք է ժողովրդին գրագետ ընտրություն առաջարկել»․ Վահե Հովհաննիսյան
118Երեկ, 23:48