Երևան`   +16 °C
Այսօր`   Երեքշաբթի, 01 ապրիլի, 2025 թ.

«Մեր վրանները երևի վտանգավոր ու կծող էին, չթողեցին տեղադրենք»․ Սուրեն Սահակյան

329
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 22:06
«Մեր վրանները երևի վտանգավոր ու կծող էին, չթողեցին տեղադրենք»․ Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազատության հրապարակում մի մեեծ վրան ա տեղադրած, կողքը՝ Կենտրոնականի ոստիկանները։ Մոտեցել եմ, ասում եմ՝ էս երկրում մենակ ինձ չի թույլատրված, չէ՞, վրան դնել։ Խնդում են։ Թե բա՝ հիմա էլ բերես, քո վրանը չենք թողնի, կտանենք։ Հետևություն․ Հայաստանում կան վտանգավոր վրաններ և անվտանգ վրաններ։ Մերը երևի վայրի, կծող վրաններ էին։
Չէ, բայց իրոք, էլի։ 2023թ-ից առաջ չեմ նայում, բայց դրանից հետո ով, երբ ու որտեղ ուզեցել ա, վրան ա տեղադրել, իսկ մեր 60-ին մոտ քանակով վրանները դեռ ոստիկանությունում են։ Ա ընչի՞ հըմար, էլի»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան