Իսրայելն ավիահարված է հասցրել Բեյրութի հարավին
![]() Իսրայելական բանակը հաղորդել է, որ Բեյրութի հարավային արվարձանում հարված է հասցրել «Հեզբոլլահ»-ի զինյալներին։ «Հարձակման թիրախը եղել է խմբավորման ահաբեկիչը, ով վերջերս ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին և օգնել նրանց՝ ահաբեկչություն ծրագրել իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի և անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ: Զինվորականները հայտնել են, որ «միջոցներ են ձեռնարկել ահաբեկչին ոչնչացնելու և սպառնալիքը վերացնելու համար»՝ «Հեզբոլլահ»-ի հենակետ համարվող Դահիյա շրջանում: Իսրայելական ավիահարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել Բեյրութի հարավային արվարձաններում, հայտնում է Al Jazeera-ն։ Իսրայելը և «Հեզբոլլահ»-ն անցած տարվա նոյեմբերին համաձայնության էին եկել հրադադարի շուրջ։ Սա Իսրայելի կողմից վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման երկրորդ դեպքն է։ |

Պրիլուկիում հինգհարկանի շենքի վրա թևավոր հրթիռի հարվածից զոհվել է 20 մարդ
20600:42
Լեհաստանում քոլեջի ուսանողը դանակով հարձակվել է սովորողների վրա
292Երեկ, 15:30
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (տեսանյութ)
128Երեկ, 11:00
Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
31206.10.2026, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
20906.10.2026, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
49006.10.2026, 21:25
