Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն

352
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 01:06
«Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»․ հայտարարություն

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»-ը հիշեցնում է․ «Վաղը՝ մարտի 29-ին, ժամը 15:00-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը:

Հորդորում ենք բոլոր արցախցիներին և Արցախի ցավով ապրող մեր մնացած հայրենակիցներին մասնակցել հավաքին և մեր միասնական ձայնը բարձրացնել Հայաստանում և միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար:

Արցախի թեման փակված չէ, քանի դեռ կան մեր հավաքական իրավունքների համար պայքարողներ»։