Ամերիկացի սենատորն արդեն 21 ժամ է` ելույթ է ունենում ընդդեմ Դոնալդ Թրամփի վարչակազմի. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
990
Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ., 00:33
![]() ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի դեմոկրատ սենատոր 55-ամյա Քորի Բուքերն արդեն ավելի քան 2 տասնյակ ժամ ելույթ է ունենում Սենատում՝ ընդդեմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի։ Ելույթի հեռարձակումը YouTube-ում սկսվել է 21 ժամ առաջ, իսկ լուրը գրելու պահին քաղաքական գործիչը շարունակում է խոսել։ Հեռարձակմանը կից հաղորդագրության մեջ ասվում է. «Բուքերը կխոսի այնքան ժամանակ, քանի դեռ նա ֆիզիկապես ի վիճակի կլինի լսելի դարձնել ամերիկացիների ձայները, ովքեր տուժում են և նրանց չեն լսում ճգնաժամի այս պահին: Դոնալդ Թրամփը, Իլոն Մասկը և վարչակազմը ցույց են տվել օրենքի գերակայության, Սահմանադրության և ամերիկացի ժողովրդի կարիքների նկատմամբ կատարյալ արհամարհանք»: Հեռարձակման միաժամանակյա դիտողների թիվը գերազանցում է 50 հազարը։ |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
