«Շուտով կլինի Իրանի վրա ամենամեծ հարձակումը պատմության մեջ». իսրայելական հեռուստաընկերություն
![]() Իսրայելի «14» հեռուստաալիքը հեռարձակել է մի հոլովակ, որում խոսվում է երկրի՝ Իրանի դեմ խոշոր ռազմական գործողության նախապատրաստության մասին: Լրագրողների կարծիքով՝ սպասվող հարձակումը կլինի ամենամեծը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Հեռարձակման ընթացքում ցուցադրվել են նաև Իրանի տարածքում գտնվող օբյեկտներ, որոնց վրա ծրագրվում է հարձակվել: Հաղորդավարները չեն նշել օպերացիայի ճշգրիտ ժամանակը, սակայն նշել են, որ դրա նախապատրաստական աշխատանքները վերջին փուլում են։ Հայտնի չէ՝ օգտագործվելու են բացառապես իսրայելական զորքեր, թե կարող է ներգրավվել ԱՄՆ-ի օգնությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել է Իրանին «աննախադեպ ռմբակոծություններով», եթե Թեհրանը չհամաձայնի ստորագրել միջուկային ծրագրի և դրա զարգացման վերաբերյալ համաձայնագիրը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Իրանը ներկայումս բանակցում են այս հարցի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը նամակ է հղել Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ միջուկային գործարքի շուրջ բանակցություններ վարելու առաջարկով։ Նա նշել է, որ եթե Թեհրանը չհամաձայնի գործարքի, ԱՄՆ-ը կդիմի անհրաժեշտ միջոցների։ |

Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
10720:48
«Մարդիկ մերժում են Ալիևի սահմանադրությունը». Շիրազ Մանուկյան (տեսանյութ)
11620:24
«Իլհամ Ալիևին մնում էր միայն շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին». Տաթևիկ Հայրապետյան
10919:54
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայում
8419:42
Tesla-ն հաջորդ տարի կդադարեցնի Cybertruck-ի արտադրությունը
21118:00
«Ծանրամարտն էլ վարի տվեցին». Ոսկան Սարգսյան
14416:12
