Երևան`   +29 °C
Այսօր`   Կիրակի, 13 սեպտեմբերի, 2026 թ.

10 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել

820
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 00:19
10 օրվա ընթացքում Գազայում մոտ 900 մարդ է զոհվել

Մարտի 18-ից սկսած՝ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 896-ի, ասվում է Գազայի առողջապահության նախարարության Telegram-ալիքում հրապարակված գրառման մեջ։ «Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 43 մարդ, ևս 115-ը վիրավոր է: 2025 թվականի մարտի 18-ից զոհերի թիվը մոտ 900 է, վիրավոր է 1984 մարդ»,- նշված է տեքստում։