Փարիզում ցուցարարները պատռել են ԵՄ դրոշը
1426
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 20:21
![]() Փարիզի կենտրոնում Ուկրաինային ֆրանսիական զենք մատակարարելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցները պատռել են ԵՄ դրոշը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Սա մեր պատերազմը չէ, Ֆրանսիայի դերը միջնորդ–պետություն լինելն է և խաղաղությանը նպաստելը, այլ ոչ թե պատերազմներ բորբոքելը»,- ասել է Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը։ Հարյուրավոր ցուցարարներ հավաքվել են Լուվրի մոտ գտնվող Պալե-Ռոյալ հրապարակում։ Այնուհետև մասնակիցները՝ «Չենք մեռնի Ուկրաինայի համար», «Եվրոպան պետք է խրախուսի խաղաղությունը, ոչ թե պատերազմը», «Ֆրանսիացիները խաղաղության կողմնակից են», «Վե՛րջ ՆԱՏՕ–ին», «Մենք հոգնել ենք Եվրամիությունից» գրությամբ պաստառներով շարժվել են դեպի Սենայի մյուս ափ։ ![]() |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06

