«Ուկրաինան արտաքին վերահսկողության կարիք չունի»․ Գուտերեշ
1372
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 22:33
![]() ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինան արտաքին վերահսկողության կարիք չունի։ «Ուկրաինայում կա օրինական իշխանություն, և պարզ է, որ այն պետք է հարգվի», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Հայտարարությունն արվել է ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայում ժամանակավոր կառավարություն ստեղծելու առաջարկին։ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ «Ուկրաինայի ներկայիս իշխանությունը ոչ լեգիտիմ է, և միջազգային փորձը թույլ է տալիս ստեղծել ժամանակավոր կառավարում, որը կգործի միջազգային հովանու, օրինակ ՄԱԿ–ի ներքո»: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կրկնակի սուտ է անվանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը, ով Կիևի իշխանություններին «լեգիտիմ» է համարել։ |

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
10500:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
12600:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
118Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
263Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
177Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
128Երեկ, 18:54
