Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 02 ապրիլի, 2025 թ.

«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան

297
Շաբաթ, 29 մարտի, 2025 թ., 00:36
«ՀՀ-ն կարող է շահել, եթե դառնա ԱՄՆ-Իրան բանակցությունների հարթակ»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է անուղղակի բանակցել Միացյալ Նահանգների հետ։

Հայաստանի արտաքին անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով մեր պետությունը կարող է լրջորեն շահել, եթե կարողանա նախաձեռնողաբար դառնալ հենց նման բանակցությունների հարթակ, ինչի հնարավորությունն օբյեկտիվորեն առկա է։

Հնարավորությունը, սակայն, դեռ չի նշանակում դրա հաջող իրացում, ուստի այս հարցում որպես առաջին քայլ, անհրաժեշտ է համակարգված աշխատող հայկական երկու հատուկ բանագնացների նշանակում, որոնցից մեկը կաշխատի իրանական, իսկ մյուսն՝ ամերիկյան ուղղությամբ։

Սա չափազանց բարդ և ջանադիր աշխատանքի տիրույթ է, որի հաջողության դեպքում քաղվելիք օգուտները մեր պետությանը լիուլի կփոխհատուցեն այն ողջ տքնաջան և դժվարին աշխատանքը, որից խուսափելն այդ առաքելության ընթացքում անհնարին կլինի։

Մեր պետության ու ազգի առջև պատասխանատվությունը և Բաքվի բարբարոսական վարչախմբից եկող մշտական վտանգների կառավարումն ու չեզոքացումը պահանջում են հենց նման անզուգաչափ ու խիզախ գործողություններ և ոչ ձեռնտու իրականության փոփոխություն»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան